«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից
22.02.2013 | 12:55

Քահանա Ալեքսանդր ԵԼՉԱՆԻՆՈՎ

(1881-1934)

Հարազատների մահը անսահմանությանը մեր հավատալու փորձնական հաստատումն է։ Սերը դեպի հեռացածը այլ աշխարհի գոյության հաստատումն է։ Մենք մեռնողի հետ հասնում ենք երևակայական և իրական աշխարհների սահմանին։ Մահն ապացուցում է մեզ այն բանի իրական լինելը, որը մենք համարում ենք երևակայական, և այն բանի երևութականությունը, ինչը համարում էինք իրական։

Մարդը, որը մերժում է իր հարազատությունն Աստծո հետ, հրաժարվում է Նրան որդի լինելուց, իսկական մարդ չէ, պակասավոր է, մարդու միայն ուրվագիծ է, որովհետև այդ որդիությունը ոչ միայն տրվում է մեզ որպես պարգև, այլև նախապես տրվում է, առաջադրվում է, և միայն այդ առաջադրանքը կատարելով, գիտակցաբար ընդունելով Քրիստոսին և Աստծուն` կարող են կատարվել լիակատար բացահայտումն ու ծաղկումն ամեն մի մարդկային անձնավորության։
Հաճախ վշտանում ես, նկատելով, որ քեզ մոտիկ մարդիկ թառամել են, ծերացել։ Սակայն չէ՞ որ դա մարդկային հոգևոր տարերքի քայքայումն է, որը խորքից բարերար, ոգեղեն ուժերի բարձրանալու ճանապարհն է բացում։ Այն ծաղկումը, որի նվազումը մենք ցավով տեսնում ենք մեր և ուրիշների մեջ` աչքերի փայլը, երեսի առողջ կարմրությունը, քաղցրալուր ձայները, այդ ամբողջը մեր մարմնավոր-հոգևոր կողմի ծաղկումն է և էական նշանակություն չունի։ Ինչքան շատ է արտաքին մարդը կորցնում, այնքան շատ է ներքին մարդը վերածնվում։ Բայց դա լավ է, եթե ծերանալը չի տանում դեպի տրտմություն, սարսափ ծերությունից ու մահից, հոգևոր անկում։

Ապրել հարկավոր է ոչ թե «թեթևակի», այլ բոլոր ուժերի հնարավոր լարվածությամբ` և ֆիզիկական, և հոգևոր։ Ծախսելով ուժերի առավելագույնը` մենք չենք «հյուծում» ինքներս մեզ, այլ բազմապատկում ենք մեր ուժերի աղբյուրները։

Այն բանում, թե ինչպես են մարդիկ խուսափում մենակությունից, ես տեսնում եմ թաքնված վախը մահից։

Համոզել որևէ մեկին, որ Աստված գոյություն ունի, անհնարին է, որովհետև այն ամենը, ինչը կարելի է բառերով ասել հավատի մասին, որևէ կերպ չի կարող հաղորդել այն, ինչն ընդհանրապես անպատմելի է և ամենակարևորն է։ Հավատի փաստարկումները ոչ թե դեմ են բանականությանը, այլ անկախ են նրանից։ Միայն սիրո լույսի ներքո է բանականությունն ընդունում հավատի թվացյալ անհեթեթությունները։


Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ